Կլարա Եթերօղլուի մայրը թուրք է, հայրը` հայ: Նա սովորում է Ստամբուլի միջնակարգ դպրոցներից մեկում:
Կլարան հաղթող էր ճանաչվել «լինել հայ Թուրքիայում» խորագրով շարադրության մրցույթում:
( շարունակություն )
«Turkey» բառն անգլերենում նշանակում է և Թուրքիա, և հնդկահավ: Անգամ Google Translate ծրագիրը «Turkey»-ն հայերենով հաճախ թարգմանում է որպես հնդկահավ, ինչը անհարմար վիճակի մեջ էր դրել մի թուրք երիտասարդի, ով հայերեն էր թարգմանել «կեցցե Թուրքիա» արտահայտությունը` ստանալով «կեցցե հնդկահավ» բառակապակցությունը:
Նման միջադեպերից խույս տալու համար երեք թուրք երիտասարդներն ԱՄՆ-ում արշավ են սկսել` պահանջելով իրենց երկրի անգլերեն անունը` Turkey-ն, փոխարինել Turkiye տարբերակով, որն ավելի մոտ է թուրքերենին:
«Ոչ թե հնդկահավ, այլ Թուրքիա». այսպես է կոչվում թուրք երիտասարդների ակցիան` ուղղված հնդկահավ-Թուրքիան տարանջատելուն:
Նա տարիներ անց ի հայտ եկած դերսիմցի կորուսյալ մի հայուհի էր»:
Նման տողերով է սկսում թուրքական ձախաթևյան «Ռադիքալ» պարբերականը Ասլըհան-Ֆաթմայի պատմությունը, ով վերջերս դիմել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողով` պաշտոնական ներողություն պահանջելով իր տեսած տանջանքների և ցավերի համար:
( շարունակություն )
80-ամյա հայուհի Ֆաթմա Յավուզը նամակ է ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, որում պատմել է իր կրած տառապանքների ու տանջանքների մասին` պաշտոնական ներողություն պահանջելով թուրքական խորհրդարանից:
( շարունակություն )
Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին նախատեսել էր հանդիպում անցկացնել բելգիական Նամուր քաղաքում մայիսի 20-ին:
Բելգիայի հայ համայնքի ջանքերով հաջողվել է կանխել «Գորշ գայլերի» ժողովը Նամուրում:
Հայերը զգուշացրել են Նամուրի քաղաքապետ Մաքսիմ Պրևոտին: Վերջինս դիմել է Center exhibition-ին, որտեղ էլ պետք է կայանար ժողովը: Կառույցի ղեկավարները որոշել են հրաժարվել ընդունել թուրք ազգայնամոլներին:
Ժողովի կազմակերպիչ «Բելգիայի թուրքերի դաշնություն» կոչվող կազմակերպությունը, որն էլ հանդիսանում է «Գորշ գայլերի» ճյուղերից մեկը, որոշել է դիմել դատարան` ընդդեմ այս որոշման:
( ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ )
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնը լույս է ընծայել նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Ադրբեջաներենի դասագիրքը» (խմբագիր` Ռուբեն Մելքոնյան):
Նշենք, որ սա ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքն է Հայաստանում: Ինչպես հայտնի է, ադրբեջաներեն լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը համարվում է թյուրքագիտության բաղկացուցիչ ուղղություններից մեկը և ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնը լուրջ քայլեր է կատարում Հայաստանում այդ խնդիրների գիտական քննության ուղղությամբ:
«Ադրբեջաներենի դասագիրքը» թյուրքագիտության ամբիոնի այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների առաջին արդյունքներից է: Մենք հետևողականորեն շարունակում ենք աշխատանքները և շուտով կլինեն այլ արդյունքներ ևս:
Գրքում փաստական նյութի հիման վրա փորձ է արված ներկայացնել Սևրի սինդրոմի դրսևորումները Թուրքիայի հասարակական-քաղաքական, զինվորական ու գիտական ժամանակակից քննարկումներում: Այդ համատեքստում շոշափվում են նաև Թուրքիայի հասարակական, քաղաքական միջավայրում առկա հոգեբանական կարծրատիպերին, ֆոբիաներին առնչվող հարցեր և որոշ տեսական մոտեցումներ:
Աղբյուր` Akunq.net
Չիչեքն այս հայտարարությունն արել է գերմանական Քյոլն քաղաքում Կրոնական հարցերի թուրքական իսլամական միության (DITIB) կողմից անցկացված կոնֆերանսի ժամանակ:
( շարունակություն )
Ընտանիքը. Նազըմ Հիքմեթը (Նազըմ Հիքմեթ Ռայ) ծնվել է արիստոկրատի ընտանիքում 1902թ. հունվարի 20-ին, մահացել` 1963թ.: Հայրը աշխատել է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում:
( շարունակություն )
:
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Բաթման նահանգում հողեր ունեցած հայերից դրանք ապօրինաբար անցել են այլ տերերի:
Հայերը պայքարում են հետ վերադարձնելու շուրջ 3000 ակր հողատարածքները, որոնք գտնվում են Աջար, Հեյբեթլի, Չաղիլ և Բալբաշի գյուղերում:
( շարունակություն )
Թուրքիայի խոհրդարանի անդամ հանդիսացող Ուչման Հայոց ցեղասպանությունն անվանել է «ողբերգական վերջին բռնագաղթ»:
( ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ )
( շարունակություն )
Երեկոյան Թաքսիմ հրապարակում հավաքվելու են թուրք մտավորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
( շարունակություն )
Աղավնին հիշում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեցին 60 սեբաստիացի հայ տղամարդիկ: Հաջորդ օրը կախաղան բարձրացվեցին 30 հայ տղամարդիկ, մյուս օրը` ևս 25 հոգի»:
( շարունակություն )
97 տարի առաջ Ստամբուլում սկսվեց և ամբողջ Օսմանյան կայսրությունով տարածվեց հայերի զանգվածային կոտորածները, որոնք շարունակվեցին ընդհուպ մինչ 1923 թվականը` հետագայում կրկնվելու միտումով (Դերսիմի կոտորածը, 1955 թվականի Ստամբուլի ջարդերը, Հրանտ Դինքի, Սևակ Բալըչքըի սպանություններ):
( շարունակություն )
( շարունակություն )
( շարունակություն )
Ծաղրանկարում երևում է, թե ինչպես մարդու կերպարանքով երկրները բարձրանում են մի բլուր, որի գագաթին Եվրամիության դրոշն է:
( շարունակություն )
Սուրբ Խաչ դպրեվանքն 80-ական թվականներից պայքարում է, որպեսզի վարժարանին տրվի հիմնադրամի կարգավիճակ:
( շարունակություն )
Երիտասարդ թուրքագե՞տ եք, արդեն կայացած մասնագե՞տ կամ էլ հետաքրքրվում եք Թուրքիայո՞վ, ունե՞ք հեղինակային նյութեր կամ թարգմանած հոդվածներ, ապա դրանք կարող եք ուղարկել JuvePac@gmail.com հասցեին, և բլոգի ձևաչափին համապատախանելու դեպքում դրանք կարող եք գտնել այստեղ, իհարկե, հեղինակին արված հղումով:
Ի դեպ, հնարավոր են նաև տեսանյութեր և լուսանկարների շարքեր:
Թուրքագիտական բլոգում տեղ են գտնում լրատվական, գիտական, գիտահանրամատչելի հոդվածներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Թուրքիային:
Շտապեք, սիրով սպասում ենք ձեր հոդվածներին:
Հարգանքներով` Թուրքագիտական բլոգի հիմնադիր Գևորգ Պետրոսյան (Facebook-ում իմ էջը` այստեղ):
Իսլանդիայի խորհրդարանի «Շարժում», «Համաձայնություն» և «Պայծառ ապագա» կուսակցությունների ղեկավարները երկրի կառավարությանն են ուղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկ: Այժմ կառավարությունը պետք է քննարկի իսլանդացի խորհրդականների այս առաջարկն ու որոշում կայացնել:
Այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:
Նախաձեռնության հեղինակն է Մարգարետ Տրիգվատոտին, ով ներկայացնում է «Շարժում» կուսակցությունը:
Եթե այս առաջարկն ընդունվի, ապա Իսլանդիան նույնպես կմտնի այն երկրների շարքը (20-ից ավել), որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
( շարունակություն )
( շարունակություն )
( շարունակություն )
Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականը: Կրոնական հիմնադրամների գլխավոր վարչությունը վերադարձրել է հինգ կրոնական համայնքների պատկանող գերեզմանոցները, ինչպես նաև այլ գույք:
Այսպես, հետ են վերադարձվել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում գտնվող հույն ուղղափառ եկեղեցին և դպրոցը, Բալաթի Սբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու դպրոցն ու գերեզմանատունը, հրեական երկու սինագոգեր:
Թուրքիայի կառավարության կողմից 2011 թվականի օգոստոսի 11-ին ընդունված կարգավորման համաձայն` թուրքական պետությունը պարտավորում էր հետ վերադարձնել 1936 թվականին կրոնական փոքրամասնություններից խլված գույքը, ինչպես նաև որոշ դեպքերում փոխհատուցում վճարել դրանց դիմաց:
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ` Դիարբեքիրում գտնվող 142-ամյա եկեղեցին դադարել է գործել, երբ քաղաքը մոտ 60 տարի առաջ լքել են վերջին բողոքական հայերը:
Թուրքիայի կրոնական հիմնադրամների վարչության կողմից վերանորոգվելուց հետո թուրքական իշխանությունները որոշել են այն որպես արտադրական և կրթական կենտրոն օգտագործել:
Մասնավորապես, այստեղ երիտասարդ աղջիկներին սովորեցնում են հայերի և ասորիների մենաշնորհը համարվող արծաթե ֆիլիգրաների պատրաստումն ու մետաքսագործությունը: Տարեկան շուրջ 300 աղջիկ է այցելում այս կենտրոն և արհեստներ սովորում:
Թուրքական գործակալությունը նշում է, որ «այստեղ ավանդական եկեղեցական զանգերի փոխարեն այժմ լրիվ այլ ձայներ են լսվում»:
Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի տեղեկություններով, 21-ամյա հայուհու եղբայրը` Ժորան, պատմել է, որ իր քույրը սիրահարված է եղել ազգությամբ թուրք Օրհանին: Վերջինս եղել է հայկական ընտանիքի հարևանը և Ժորայի ընկերը:
Օրհանը, սակայն օգտվել է առիթից, քնել Նարինեի հետ, ինչպես նաև գաղտնի նկարահանել նրան մերկ վիճակում: Ապա Նարինեի հետ փորձել է քնել նաև Օրհանի եղբայրը` Բարըշը, որը սպառնացել է հայ աղջկան` նկարահանումը եղբորը ցույց տալով: Բարըշը, սակայն, աղջկանից մերժում է ստացել, ինչից հետո էլ տեսագրությունը ցույց է տվել նրա եղբորը:
Դրանից հետո թուրք եղբայրները սպառնացել են Նարինեի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել նաև համացանցում, եթե նա գումար չվճարի: Հայուհին փորձել է գումար գտնել, սակայն ապարդյուն: Այս ամենից հետո նա որոշել է ինքնասպանություն գործել` թույն ընդունելով:
Եվ քանի որ Նարինեի եղբայրն ու խորթ հայրը Թուրքիայում աշխատում էին ապօրինի, նրանք որոշել նե խուսափել ոստիկանություն դիմելուց: Սակայն Նարինեի մայրը, իմանալով այս լուրը, մեկնել է Ստամբուլ և դիմել ոստիկանություն: Գործը դեռ ընթացքի մեջ է:
«Ակօս»-ը հավելում է, որ սա ցույց է տալիս ներգաղթյալների անպաշտպան վիճակը Թուրքիայում, ինչպես նաև կնոջ դեմ բռնությունների ահռելի չափերը: