Քիմ Քարդաշյանը կարևոր խնդիրներ է լուծում, այդ թվում՝ նաև Թուրքիայում

Քիմ Քարդաշյանը Երևանում է: Վերջին օրերին հայաստանյան հասարակության և մեդիադաշտի գլխավոր թեման սա է: Ամենատարբեր կարծիքներ են հնչում՝ ոմանք Քիմին մահվան են դատապարտում, ոմանք էլ կուռքի են վերածում: Բոլոր այս հույզերը, սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատականները, բարոյական դատավճիռները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե Քիմն ինչ կարող է տալ Հայաստանին կամ համայն հայությանը:

Իսկ Քիմի կերպարը, անկասկած, կարելի է օգտագործել մի շարք օգտակար, արդյունավետ ճանապարհներով: Պետք է ռացիոնալ, պրակտիկ, պրագմատիկ մոտեցում՝ քաղել մաքսիմալն ընձեռված հնարավորությունից: Դեռ 2010 թվականին իմ անձնական բլոգում գրել էի, որ Քիմ Քարդաշյանը անհրաժեշտ է հայկական լոբբիին և նրան պետք է առավելագույն ձևով օգտագործել մի շարք հարցեր լուծելու համար:

Collapse )

Անմոռուկները, Արցախյան հերոսամարտն ու թուրքական մարտավարությունը

Անմոռուկ ծաղիկը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է, քննարկման առարկա է դարձել և գնալով էլ ավելի շատ ուշադրություն է գրավում: Քիչ չեն անմոռուկների մեծ չափաբաժնից բողոքները, իսկ որոշ կազմակերպություններ ու անհատներ էլ այն կոմերցիայի զոհ են դարձրել: Արդեն անմոռուկի պատկերով անգամ տորթեր են պատրաստում…

Ինչևէ, կարծում եմ՝ կարիք կա առանձին անդրադառնալ անմոռուկների և ընդհանրապես Ցեղասպանության ուղերձներին, ինչպես նաև դրանց այլընտրանքին, որը կարող է ավելի կարևոր խնդիրներ լուծել:

Collapse )

Թուրքիան 2015-ը սկսում է բանակը վերազինելու որոշումներով

Եվս 4 միավոր F-35 կործանիչ, հավելյալ CH-47F Chinook ուղղաթիռ, MPT-76 ինքնաձիգի սերիական արտադրություն, սեփական կործանիչի նախագծման աշխատանքների շարունակություն… 2015 թվականը Թուրքիան սկսում է նման ռազմական նորություններով:

Հունվարի 7-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները ոչ միայն կարևոր են Թուրքիայի համար, այլ նաև տարածաշրջանային առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում:Collapse )

Մի քիչ հայկական և թուրքական «ընդհանուր կարծրատիպերի» մասին

Արդեն մի քանի տարի է` հետևում են թուրքական լրատվամիջոցներին, հոդվածագիրներին: Թուրքական իրականությունում հետաքրքիր մի նմանության կա հայերիս այն տեսակետներին, թե հայկական կողմը պատրաստ չի մոտենում Հայկական հարցի պայքարին: Թուրքերը ևս լրիվ նույնն են ասում, բայց... իրենց համար: Թուրք մտավորականների մի մասն իր հոդվածներում, իր խոսքերում շատ է ասում, թե հայերին զիջում են այս հարցում:

Ներառյալ Մեհմեթ Ալի Բիրանդը մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ Թուրքիային մեղադրում են Հայկական հարցում կարգավորված, համակարգված աշխատանք չտանելու, թույլ դիրքերից հանդես գալու, կազմակերպված պայքարի բացակայության համար:

Մեզ մոտ էլ է քննադատվում Ցեղասպանության հարցում պետական և հասարակական ոլորտում պատրաստվածությունն ու ընթացիկ աշխատանքը:

Նմանությունը ոչ թե այդ ամենի` իրականության համապատախանել-չհամապատասխանելն է, այլ լրագրողական-վերլուծական շրջանակներում այդ աշխատանքի գնահատականը, որը երկու երկրներում էլ համարում են ոչ լիարժեք, անկազմակերպ:

Ու հետաքրքիր է, որ թուրքական մեդիադաշտում բավական կարծրատիպային պատկերացում ունեն հայկական լոբբիի մասին, որին թուրքականից անհամեմատ ուժեղ են համարում: Այս գիծը տարբեր քաղաքական հայացքներ դավանող թուրք հոդվածագիրների գրածներում եմ արձանագրել ու մի քանի տարվա կտրվածքով: 2015-ին ընդառաջ այս միտումը զարմանալիորեն պահպանվում է:

Էրդողան-Գյուլեն առճակատման խորհրդանշական մեկ տարին

Մեկ տարի առաջ գյուլենականները Թուրքիայի կառավարության դեմ լայնածավալ գրոհ նախաձեռնեցին, սակայն Էրդողանն ու համախոհները ոչ միայն կարողացան հաջողությամբ դիմակայել ճնշմանը, այլև անցան հակագրոհի, որը շարունակվում է մինչ օրս և սպառնում է երկար տևել:

Իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի դերն ու նշանակությունը Թուրքիայի քաղաքականության և հասարակության մեջ բավականին մեծ է: 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող թուրք իմամն իր անունը կրող հասարակական/կրոնական շարժման ղեկավարն է: Տասնամյակներ շարունակ Գյուլենի շարժումը հավաքում էր նորանոր անդամներ, մեծացնում իր ազդեցությունը (հատկապես ներքին անվտանգության համակարգում), հսկայական գումարներ աշխատում, ինչպես նաև քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունենում` սատարելով 2002-ին իշխանության եկած չափավոր իսլամամետ «Արդարության և զարգացում» կուսակցությանը: Սակայն վերջին տարիներին նախկինում դաշնակից ԱԶԿ-ի և գյուլենականների ջրերը մեկ առվով չեն հոսում:

Collapse )



Առաջին մասնագիտական մրցանակը

petrosyan-300x200

«Անալիտիկ» կենտրոնի կազմակերպած ԱՍ մրցանակաբաշխության շրջանակներում հատուկ մրցանակ եմ ստացել որպես տարածաշրջանային քաղաքականության տարվա լավագույն վերլուծաբան: Առաջին մասնագիտական մրցանակն է :ճ

Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանությունը ճանաչելու քրդական առաջարկը ՝ համապատասխան քրդական շահերին

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի ազգային մեծ ժողովին է ներկայացրել մի առաջարկ, որով նախատեսվում է, որ թուրքական մեջլիսը Թուրքիայի նախագահին պիտի պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել քրդերի, ալևիների կոտորածների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության համար: Այս տեղեկությունն արագորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում՝ մեծ աղմուկ առաջացնելով հարևան երկրում և տեղափոխվելով հայկական մեդիադաշտ:

Collapse )

Ազնավուրի «հարցազրույցը». թուրքական «կոլաժը»` 2015-ին ընդառաջ

Շառլ Ազնավուրի (պայմանական) «հարցազրույցը» մեծ արձագանք ստացավ մեր հասարակության շրջանում: Սպասելի էր: «Հարցազրույցը» ներկայացրած թուրքական թերթը չէր խուսափել վառ գույներից ու սենսացիոն գլխագրերից, բնականաբար, նաև մեծ չափաբաժնով ապատեղեկատվությունից: Մինչ հիմնական շեշտը դրվում է, թե հոդվածում տեղ գտածը որքանով է արտացոլում Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրի իրականում ասածը կամ էլ ընդհանրապես նման մի հանդիպում կամ զրույց եղել է, թե ոչ, կարևոր է ուշադրությունը սևեռել 2015 թվականին ընդառաջ այս քայլի դերի ու նշանակության վրա:

Փորձենք վերհանել այս պատմության ստվերային, բայց ոչ պակաս նշանակալի կողմերը:

Collapse )

Էթյեն Մահչուպյանը` Թուրքիայի վարչապետի խորհրդական կամ թուրքական հաշվարկներ

etyen-mahcupyan-300x166

Պոլսահայ հայտնի գրող, քաղաքական մեկնաբան, «Ակօսի» նախկին խմբագրապետ Էթյեն Մահչուպյանն այսուհետ կլինի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականներից մեկը, իսկ սա ժամանակակից Թուրքիայում բավական լուրջ նշանակում է: Եվ երբ Թուրքիայում նման մակարդակի նշանակում է լինում, այն էլ` այդ պաշտոնը վստահում են ազգությամբ հայ գործչի, արձագանքն անհամեմատ ավելի մեծ է լինում:

Collapse )

Գևորգ Պետրոսյանի վիդեոբլոգ | 5.11.14

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը ԵՓՐԱՏ կենտրոնի և Թուրքագիտական պորտալի (allTurkey.am) հետ համատեղ ներկայացնում է իր վիդեոբլոգը, որը նվիրված է Թուրքիայում ընթացիկ զարգացումներին ու դրանց վերլուծությանը: Սա փորձնական շրջանի հինգերորդ թողարկումն է, որտեղ խոսվում է հայ որբերի գորգի մասին: