?

Log in

No account? Create an account

Նախորդ գրառում

Քիմ Քարդաշյանը Երևանում է: Վերջին օրերին հայաստանյան հասարակության և մեդիադաշտի գլխավոր թեման սա է: Ամենատարբեր կարծիքներ են հնչում՝ ոմանք Քիմին մահվան են դատապարտում, ոմանք էլ կուռքի են վերածում: Բոլոր այս հույզերը, սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատականները, բարոյական դատավճիռները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե Քիմն ինչ կարող է տալ Հայաստանին կամ համայն հայությանը:

Իսկ Քիմի կերպարը, անկասկած, կարելի է օգտագործել մի շարք օգտակար, արդյունավետ ճանապարհներով: Պետք է ռացիոնալ, պրակտիկ, պրագմատիկ մոտեցում՝ քաղել մաքսիմալն ընձեռված հնարավորությունից: Դեռ 2010 թվականին իմ անձնական բլոգում գրել էի, որ Քիմ Քարդաշյանը անհրաժեշտ է հայկական լոբբիին և նրան պետք է առավելագույն ձևով օգտագործել մի շարք հարցեր լուծելու համար:

Այդ ժամանակ գրառումս միանշանակ չընդունվեց, այժմ, սակայն, ավելի շատացել են իմ այդ կարծիքը կիսողները: Սկսենք միջազգային որոշ խնդիրներից, որոնք կարող են Քիմի կերպարի միջոցով լուծում գտնել: Քարդաշյանը կարող է փիարի հսկայական չափաբաժին ապահովել Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա ակտիվությունը սոցցանցերում, որտեղ նրա երկրպագուների թիվը տասնյակ միլիոններով են հաշվում: Էլ չասած՝ միջազգային լրատվամիջոցները, որոնք ակընդետ հետևում են ամերիկահայ աստղի յուրաքանչյուր շարժմանը:

Քիմի կողմից մի քանի լուսանկար, գրառում Հայաստանի հիշատակմամբ մեր երկիրը ճանաչելի կդարձնի տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, իսկ նրանք մեր զբոսաշրջության համար կարող են դիտվել որպես նոր և բավական մեծ շուկա: Իսկ որքա՞ն գումար է պետք նման զանգվածներին Հայաստանը ներկայացնելու համար, մեր երկիրն ավելի ճանաչելի դարձնելու համար, եթե այդ ամենը կարելի է անել գրեթե անվճար: Իսկ նման ծառայությունից հրաժարվելը կարելի է բնորոշել nմիայն մանկական կամակորությամբ:

Այժմ, ավելի նուրբ թեմայի շուրջ՝ Քիմի անձի ներգրավումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Շտապելով նշեմ, որ Հայոց ցեղասպանության թեման հասարակական ոլորտում ավելի լսելի դարձնելու համար Քիմն անհրաժեշտ է մեզ, շատ անհրաժեշտ: Վերը գրվածին նորից անդրադառնանք՝ տասնյակ միլիոնավոր երկրպագուներ, գերակտիվություն սոցցանցերում, լրատվամիջոցներում:

Սա հսկա մի հարթակ է՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար: Եվ կրկին ռեսուրսների, ժամանակի խնայում, հսկա զանգվածներին տեղեկություն փոխանցելու արդյունավետ ճանապարհ: Արդեն իսկ գերհայտնիլրատվամիջոցներ խոսում են Քարդաշյանի այցի մասին՝ չմոռանալով նաև դրա նպատակը: Կարծում եմ՝ շատերը կասեն, թե նման «անբարոյականին» Ցեղասպանության հարցին կապելը բարոյական չէ: Ներողություն, բայց համաշխարհային քաղաքականությունից ավելի անբարոյական ի՞նչ կա:

Թեկուզ, վերցնենք Հայոց ցեղասպանության հարցը՝ մի՞թե անզեն աչքով էլ պարզից պարզ չէ, որ այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության թեման որպես քաղաքական շահարկման հարց է կիրառվում՝ կամ հայ ընտրողների ձայներ հավաքել, կամ էլ Թուրքիայի վրա որպես ճնշման լծակ կիրառել: Ուստի կրկին պետք է շեշտեմ, որ այս հարցում բարոյականության գնահատականներից խուսափելը միայն մեր աշխատանքն ավելի նպատակային և արդյունավետ կդարձնի: Եվ հետո, այն, ինչ մեր հասարակության համար բարոյական շրջանակներից դուրս է, մեկ այլ հասարակության, խմբի, միլիոնավոր անհատների համար լրիվ այլ նշանակություն ունի, այլ արժեքային ընկալում է: Սեփական փորձից եմ ասում, ամենուր չէ, որ Քիմն ընկալվում է իր հայտնի տեսահոլովակի մակարդակով:

Այստեղ խիստ կարևոր է մեկ հանգամանք ևս հաշվի առնել՝ Քիմի հետ Հայաստան է ժամանել ամուսինը՝ աշխարհի ամենահանրաճանաչ, տաղանդավոր ռեփերներից Քանյե Ուեսթը, որը երկրպագուների թվով չի զիջում կնոջը: Սա էլ ոչ պակաս մեծ նշանակության բոնուս է: Ուեսթն էլ ունի իր հսկա լսարանը, իր մոլի երկրպագուների բանակը:
Այսքանից հետո, ևս մեկ կարևոր կետի ենք հանգում: Քիմ Քարդաշյանի գրառումները, հայաստանյան այցը մեզ պետք է ոչ միայն Հայաստանը գովազդելու, Ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում հանրայնացնելու, այլ նաև Թուրքիայում աշխատանքներ տանելու համար: Քիմը թուրքական լրատվամիջոցների թիվ մեկ աստղն է: Ինչպես արևմտյան մամուլը, այնպես էլ թուրքական մեդիան հետևում է նրա ամեն քայլին, լուսաբանում ամեն ինչ: Իսկ ի՞նչ կկատարվի (և արդեն կատարվում է) թուրքական մեդիադաշտում Քիմի հայաստանյան այցելությունից հետո: Թուրքական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում խոսվելու է Քիմի այցի, Ցեղասպանության 100-ամյակի մասին:

Այստեղ անգամ երկրորդային է, թե թուրքական այս կամ այն լրատվամիջոցը Ցեղասպանության հարցը ժխտողական տեսանկյունից կմատուցի, թե ոչ: Հարցն այն է, որ տասնյակ միլիոնավոր Թուրքիայի բնակիչներ Քիմի այցի միջոցով ևս մեկ անգամ կլսեն Հայոց ցեղասպանության մասին: Անգամ ժխտելով՝ մեկ է՝ հարցը բարձրաձայնվում է:

Իսկ ուրիշ ի՞նչ կերպ է կարելի ազդել թուրքական հասարակության լայն զանգվածների վրա: Համարժեք այլընտրանք ունե՞նք: Մի բան է հստակ՝ հնարավորություններ բաց թողելու ժամանակ չունենք:

Սկզբնաբառ:

Comments

( 2 մեկնաբանություն — Մեկնաբանել )
noni_no
Apr. 12th, 2015 07:55 am (UTC)
ես լրիվ համաձայն կլինեի էս գրածի հետ, եթե ներհայաստանյան խնդիրը Ցեղասպանության հետ կապված լուծված լիներ, մնար մի փոքրիկ շտրիխ, որը կտային Քարդաշյանին:

բայց թվով պակասող, արտագաղթող, սոցիալական ու բարոյական էս վիճակում գտնվող երկրում սա ոնց որ հոգեվարքի վերջին շունչ լինի: Ասենք Քիմի մի տոննա դատարկագլուխ ֆաներն իմացան Հայաստանի ու Ցեղասպանության մասին: Ե՞վ: Դրանից մեր դոմեգրաֆիական խնդիրները լուծվո՞ւմ են:

Մեծ դիսբալանս կա: Արտաքին քայլերը լրիվ անիմաստ են, երբ ներքին պոտենցիալ ու ճիշտ մոտեցում չկա խնդրին:
satenik
Apr. 12th, 2015 04:17 pm (UTC)
Էդ տեսակ հյուրեր ընդունելուց առաջ ինչ-որ աշխատանք է անհրաժեշտ նախապես կատարել հասարակության հետ, որ իրենց ադեկվատ պահեն։ Այ օրինակ, քաղաքագետները, թուրքագետները հաճախ սիրում են շեշտել, թե այսինչ բանը արտաքին լսարանի համար է, այսինչն էլ ներքին։ Այս անգամ որևէ մեկը չասաց, թե ժողովուրդ, այս կնոջ այցը միայն արտաքին լսարանի համար է, ձեր միջի ծպտյալ անառակներին զգուշացրեք սա չընդունեն որպես իրենց աննորմալ ֆանտազիաների համար քարտ-բլանշ։ Շատերին թվաց, թե այսուհետ կյանքը 180 աստիճանով շուռ է գալու և կարելի է երես առնել։ Այդ հյուրերը գալու են ու գնան, իսկ մենք շարունակելու ենք ապրել ինչպես և ապրում էինք։ Պետք չէ արտաքին քաղաքականությունը բերել մտցնել մեր տներն ու անկողինները, գրողը տանի...
( 2 մեկնաբանություն — Մեկնաբանել )

Latest Month

April 2015
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Սկզբնաբառ

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow