?

Log in

No account? Create an account

Այս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

շարունակությունCollapse )



Ihsanoglu-300x160Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր


Թուրքիայում հայտնի է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուի (ում դեռ պաշտոնապես չեն ընտրել ու ներկայացրել) գլխավոր հակառակորդի անունը։ Թուրքական երկու ուժեղագույն ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները որոշել են ընտրության գնալ միասնական թեկնածուով, ով, ընդ որում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի անդամ չէ։

Պատմական նշանակության ընտրությունների համար (առաջին անգամ երկրի նախագային ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը) թուրքական ընդդիմության ընտրությունը կանգ է առել Էքմելեդին Իհսանօղլուի վրա, ով առավելապես հայտնի է Իսլամական համագործակցության կազմակերպությունում իր աշխատանքով։

շարունակությունCollapse )

Աղբյուր՝ «Թուրքագիտական պորտալ» (allTurkey.am)

80 տարի առաջ այս օրերին Թուրքիայի եվրոպական հատվածում հակասեմական և ազգայնամոլական քարոզչության հետևանքով հրեաների դեմ զանգվածային արշավ էր սկսվել, որի շրջանակներում մի քանի օր շարունակ հակահրեական տրամադրվածությամբ զանգվածները խլում էին նրանց գույքն ու ունեցվածքը, ավերում նրանց պատկանող խանութները, բռնությունների ենթարկում տեղաբնակ հրեաներին։ «1934-ին Թրակիայի պոգրոմներ» անվամբ հայտնի այս դեպքերի ժամանակ գրանցվել են հրեա կանանց բռնաբարության դեպքեր, ինչպես նաև սպանության առնվազն մեկ դեպք։ Այս ամենի հետևանքով հազարավոր հրեաներ ստիպված էին լքել Թրակիան (Թուրքիան) և անցնել այլ երկրներ։ Այն ժամանակ Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալը մեծ հաշվով ոչինչ չարեց ազգայնամոլ տարրերի դեմ, որոնք թալանում և բռնության էին ենթարկում Թուրքիայի քաղաքացի հրեաներին։

blackseaԱրդեն կայացած փաստ է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է, թեև միջազգային հանրությունը չի ճանաչում սա։ Եվ ահա Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու փաստը հաշվի առնելով՝ Սև ծովում ստեղծված նոր ռազմական իրավիճակը գնահատելու կարիք կա, քանի որ այստեղով է Հայաստանն ապահովում իր հիմնական ջրային կապն այլ պետությունների հետ։

Հայտնի է, որ Սև ծովում ռազմական տեսանկյունից երկու խոշոր խաղացողներն են Թուրքիան և Ռուսաստանը։ Եվ դարեր շարունակ նրանք մրցակցել են ու պատերազմել Ղրիմի թերակղզուն տիրելու համար։

ՇարունակությունCollapse )

Հանգստյան օրերին թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր Թուրքիայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին Ապրիլի 24-ի նախօրեին տարածած հաղորդագրության համար, որում վերջինս ցավակցում էր «ընդհանուր ցավից» տուժածների ժառանգներին։

Իրականում շնորհակալություն է հայտնել ոչ թե հայ համայնքը, այլ համայնքի մի քանի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով հայտնի է իր թուրքամետ և իշխանամետ դիրքորոշմամբ։շարունակությունCollapse )

Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի ընդհանուր տեղեկություն՝ ընթերցողների լայն շրջանակների և ոչ մասնագետների համար`

- 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) սկսեցին ձերբակալել հայ մտավորականներին ու գործիչներին և ուղարկեցին մահվան։ Ապրիլի 24-ն էլ ընդունված է համարել Հայոց ցեղասպանության բոլոր 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի օր։

- 1915 թվականը հայերի ցեղասպանության իրականացման տարիներից միայն մեկն է։ Մեզանում տարածված «Հայոց
ցեղասպանություն» տերմինը չպետք է սահմանափակել միայն 1915 թվականով, քանի որ այն շարունակվել է մինչ 1923 թվականը։, ինչպես և հետագա տարիներին: Բացի այդ, արդեն 1914-ից սկսվել է հայ տղամարդկանց զորակոչն օսմանյան բանակ, որտեղ նրանց հետագայում զինաթափել են ու սպանել` այդպիսով հնարավորինս թուլացնելով դիմադրության հնարավորությունը:

- Հայերի դեմ կանոնակարգված ցեղասպանությունը սկսվել է 1894-1896 թվականներին Աբդուլհամիդ Երկրորդ սուլթանի իշխանության տարիներին, երիտթուրքերի իշխանության առաջին տարիներին՝ 1909-ին եղել է Կիլիկիայի (Ադանայի) կոտորածը, իսկ 1915-23 թվականները, որոնց ընթացքում հայ ժողովրդի դեմ ջարդը կոչում ենք Հայոց ցեղասպանություն, առանձնանում է իր մասշտաբներով և կազմակերպվածությամբ։

- Իրականում Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաև 1915-23-ականներից հետո, որն արտահայտվել է՝
* Թուրքիայում 1915-23 թթ-ից հետո մնացած հայերի դեմ բռնաճնշումներով, տեղահանություններով ու սահմանափակումներով,
* 1937-38 - Դերսիմի կոտորածով, որից տուժել են այստեղ ապաստան գտած և դարեր շարունակ ապրած հայերը,
* 1955 – Ստամբուլում հույների և հայերի պոգրոմը,
* 1990-ականներ – Արցախյան պատերազմին թուրք գրոհայինների մասնակցությունը,
* 2007 – Հասարակական գործիչ, լրագրող Հրանտ Դինքի սպանությունը,
* 2011 ապրիլի 24 – Թուրքական զորամասում ժամկետային հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը,
* 2014 մարտ-ապրիլ – Քեսաբի վրա զինյալների հարձակմանն աջակցությունը։

- Մարդկության դեմ իրականացված հանցանքը չունի վաղեմության ժամկետ։ Այլ կերպ ասած՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո էլ մեղավորներին և նրանց հաջորդներին պատասխանատվության կանչելու հնարավորությունը չի կորելու։

- Օսմանյան թուրքերը Հայոց ցեղասպանության տարիներին կոտորել են նաև հույների, ասորիների, այլ քրիստոնյաների, սակայն հայերի կոտորածն իր չափերով և էությամբ տարբերվում է:

- Հայերի և հրեաների ցեղասպանությունների միջև կարևորագույն տարբերությունն այն է, որ մենք նաև հայրենազրկվեցինք:

Թուրքիան շարունակում է Քեսաբի հարցով քարոզչական հակագրոհը: 2-3 օր առաջ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցները տարածին Սիրիայից Թուրքիա անցած քեսաբահայ տարեց քույրերի՝ Թիթիզյանների պատմությունը, ըստ որի՝ նրանք սեփական կամքով ցանկացել էին Թուրքիա տեղափոխվել, իսկ Քեսաբը գրաված իսլամիստներն էլ նրանց ցանկությունը կատարել էին և փոխանցել նրանց թուրքական կողմին:

Այս անգամ էլ թուրքական պետական լրատվամիջոցներն ավելի մեծ խումբ ընդունելու մասին տեղեկություններ են տարածվում: Նյութին կից տարածվում են նաև լուսանկարներ, որտեղ տեսախցիկների առաջ պատկերված է, թե Թուրքիայում ինչ հարգանքով և հոգատարությամբ ընդունում են Քեսաբից տեղափոխված հայերին: Ըստ թուրքական TRT-ի՝ 18 հոգու:

Ինչպես գիտենք, մարտի 21-ի գրոհից հետո Քեսաբում մնացել էին տարեց հայեր, որոնց էլ այժմ իսլամիստներն ու Թուրքիան փորձում են օգտագործել քարոզչական նպատակով՝ ի հակադրություն Թուրքիայի դեմ սկսված արշավի:

Սպասենք թուրքական ֆիլմի նոր սերիաներին:

Միակ դրական փաստն այստեղ այն է, որ գոնե այս մարդկանց դաժանաբար չեն սպանել, ինչն իսլամիստների սիրելի զբաղմունքներից է:

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Մարտի 30-ին Թուրքիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակցելու իրավունք ուներ այդ երկրի շուրջ 52 մլն քաղաքացի։ Ընտրությունները խիստ կարևոր էին բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ այն հիանալի թեստ էր՝ ստուգելու ուժերի հավասարակշռությունը վերջին ցնցումներից հետո, որոնք կրել էին վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Խիստ հետաքրքրական էր տեսնել, թե ինչ արդյունքներ է ունենալու 2003-ից վարչապետի աթողը զբաղեցնող Էրդողանը, ում հեղինակությանը վերջին շրջանում լուրջ հարվածներ էին հասցվել ինչպես Գեզիի դեպքերով, այնպես էլ կոռուպցիոն սկանդալով, գաղտնալսումներով, որոնք պայմանավորված էին Էրդողանի երբեմնի դաշնակից, իսլամական քարոզիչ, հզոր կրոնական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի հետ առճակատումով։

Այժմ անդրադառնանք բուն թեմային, որում կփորձենք քննել ընտրությունների արդյունքները, անցկացնել համեմատություններ, վերլուծել աշխարհագրական տեսանկյունից։

ՇարունակությունCollapse )

Քեսաբի դեպքերի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար կարող եք դիտել տեսանյութը։



1909-ին Կիլիկիայի (Ադանայի) կոտորածի ժամանակ ջարդեր եղան նաև Քեսաբում: Հայերի ցեղասպանության շարունակության` 1915-ի դեպքում նույնպես այս վայրերում սպանդ եղավ, լարված էր վիճակը նաև 1939-ին, երբ Քեսաբին հարակից սիրիական հողերը հանձնվեցին Թուրքիային (Ալեքսանդրետը կամ այժմյան թուրքական Հաթայը): Եվ ահա «արաբական գարնան» ընթացքում սկիզբ առած սիրիական ճգնաժամի ընթացքում էլ Քեսաբի հայերը կրկին վտանգի առաջ են, և նորից այդ վտանգը մեծամբ թուրքական է:

Գաղտնիք չէ, որ Սիրիայի հակամարտության ընթացքում Թուրքիան փորձում է չեզոքացնել հզոր սիրիահայ համայնքը, որի գոյությունը հարևան երկրում չի բխում Անկարայի շահերից: Հերթական հարվածն ուղղված էր Քեսաբին, և մեր ունեցած բազում տեղեկություններից պարզ է դառնում, որ շրջանի վրա հարձակված «ալ Նուսրայի» ճակատ իսլամիստական խմբավորումը գործել է Թուրքիայի գործուն աջակցությամբ, հնարավոր է` անմիջական մասնակցությամբ:

Այսպիսով, Անկարան ու զինյալները ոչ միայն հարվածում են Բաշար Ասադի հենակետին` ալավիաբնակ Լաթաքիային, այլ նաև փորձում են հայաթափել Թուրքիայի և այդ շրջանի միջև ընկած հայաբնակ հողերը: Հաշվարկը պարզ է` ազատվել բնակչության այնպիսի հատվածից, որը կարող էր որոշակի արգելք լինել Թուրքիայի` այս տարածքում ազդեցության տարածմանը, իսկ պատճաը, որ Թուրքիան ամենասկզբից ակտիվ ներգրավվեց սիրիական հակամարտությունը, այն է, որ Անկարան ցանկանում էր հարևան երկրում տեսնել իրեն ավելի լոյալ, ինչու չէ՞, իրենից կախում ունեցող իշխանության:

Քեսաբում և Սիրիայի այլ հայաբնակ (և ոչ միայն) վայրերում ստեղծված իրավիճակից լավագույն ելքը Սիրիայի զինված ուժերի համոզիչ հաջողություններն են «ապստամբների» դեմ պատերազմում: Սա որոշակիորեն հետ կպահի սիրիահայերին վտանգից, իսկ այն, որ «ալ Նուսրան», այն էլ Թուրքիայի ուղղորդմամբ, իրապես վտանգավոր է, կասկածել պետք չէ:

Թուրքիայում արդեն երկու օր է, ինչ շարունակվում են նոր թափով սկիզբ առած հակակառավարական ցույցերը: Պատճառը Գեզիի ցույցերի ժամանակ (2013-ի ամառ) հաց գնելու համար խանութ գնացող 14-ամյա պատանու ծանր վնասվածքն էր, որը նրան հասցրել էին ոստիկանները` արցունքաբեր գազի սրվակ արձակելիս: Ստամբուլցի տղան, ով ոչ ճիշտ պահին հայտնվել էր ոչ ճիշտ վայրում, արդեն մի քանի ամիս էր` կոմայի մեջ էր, իսկ օրերս մահացավ` այդպես էլ գիտակցության չգալով: Գեզիի արդեն 8-րդ զոհը, այն էլ` անմեղ ու այդքան երիտասարդ, պատճառ դարձավ, որպեսզի Թուրքիայի ողջ տարածքով նորից անցնի Գեզիի ուրվականը` ոտքին հանելով դժգոհող զանգվածներին:

Էրդողանի կառավարությանն ամենաքիչը ներկայում սա էր պետք: Գյուլենի հետ առճակատումից զգալի տուժած թուրքական իշխանությունները ներկայում էլ պիտի հակակառավարական նոր ցասումը փորձեն զսպել, իսկ ՏԻՄ ընտրություններին մնացել է 18 օր: ՏԻՄ ընտրության կարևորությունը թերագնահատել պետք չէ` այդտեղ լավ կերևա, թե ինչ վիճակում է Թայիփ բեյն ու իր շրջապատը:

Ամեն դեպքում, Էրդողանը, ով արդեն թողել է իր հետքը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, ցույց է տալիս, որ իր հիմքերը դեռևս այնքան ամրություն ունեն, որ կարողանում են նման իրավիճակներ հաղթահարել: Տեսնենք հաջորդ հարվածը ու դրա ուժգնությունը: Այս ամենը գնալով նմանվում է բռնցքամարտի ռաունդների: Թայիփը դեռ ոտքի վրա է, սակայն նրա մրցակիցներն էլ դեռ նոքդաունի չեն ենթարկվել:

Armnews հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ժամանակ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, գրող Սարգիս Հացպանյանն ու Գրիգոր Ջանիկյանը խոսում են պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի ձերբակալությունից և նրան սպասվող վտանգներից:



Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Հայաստանյան լսարանը որոշակի մտահոգությամբ է ընդունում վերջին տարիներին Թուրքիայում բնակչության մշտական աճի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ ընդունելով, թե թուրքերի թիվը շարունակաբար զգալի ավելանում է։

Վերջին 2-3 տարիներին մեր արևմտյան հարևանի բնակչությունն աճում է միջինը 1 մլն-ով։ Այս աճը, սակայն, մեծ հաշվով պայմանավորված չէ էթնիկ թուրքերի բազմանալով, այլ մեծապես, թեև ոչ ամբողջապես կապված է հարևան երկրի քուրդ բնակչության ավելանալու հետ։

Այս ամենը լավ պատկերացնելու համար դիմենք քարտեզի օգնությանը, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներին և թեմայի վերաբերյալ մեր գիտելիքներին։

շարունակությունCollapse )
Թուրքիայում հայտնի լեզվաբան, գրող, գործարար, այլախոհ Սևան Նշանյանը 1998 թվականից սկսեց վերանորոգել և զբոսաշրջային կենտրոնի վերածել Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի Սելչուքլու շրջանի Շիրինջե գյուղը, որը հետաքրքիր պատմությամբ, սակայն ներկայում խիստ աղքատ մի բնակավայր էր, որտեղ օր օրի բնակչությունը պակասում էր։ Շիրինջեն, որը նախկինում հունական գեղեցիկ մի բնակավայր էր, գտնվում էր հոգեվարքի մեջ։ Եվ ահա Նշանյանի ջանքերի շնորհիվ անգամ մեկ ճաշարան չունեցող 600 հոգանոց բնակավայրը վերածվեց Թուրքիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկին՝ տարեկան շուրջ 1 մլն այցելուներով և միլիոնավոր դոլարների շրջանառությամբ, 20-ից ավել հացատներով, տասնյակ խանութներով և այլն։ Թուրքիայի իշխանություններն այս գյուղի վերականգնումը և զբոսաշրջային կենտրոնի վերածումը ոչ միայն չգնահատեցին, այլ նաև դրա համար այս տարվա հունվարից Սևանին բանտ ուղարկեցին 2 տարով՝ գյուղում շինարարությունը որակելով ապօրինի։ Առակս ի՞նչ կցուցանե՝ պատմությունը կրկնվում է, պատկերները չեն փոխվում, ուղղակի ավելի թարմ են դառնում։

Էրդողանն ու գեներալներըԳևորգ Պետրոսյան, թուրքագետ

1960 թվականի մայիսի 26, 1971 թվականի մարտի 9, 1980 թվականի սեպտեմբերի 12, 1997 թվականի փետրվարի 28։ Սրանք տարեթվեր են, որոնք փոխել են մերօրյա Թուրքիան։ Ավելի հստակ՝ սրանք հեղաշրջումներ են, որոնց ժամանակ թուրքական կառավարություններ են հեռացվել, քաղաքականություն է փոխվել, նոր աշխարհայացք ու կենսակերպ ձևավորվել։ Հեղաշրջումների կամ հեղաշրջումների փորձերի հիմնական մասի նպատակը եղել է իսլամամետ քաղաքական ուժերի հեռացումն իշխանությունից, իսկ այն, որ զինվորականները թուրքական աշխարհիկության հիմքն են, հայտնի փաստ է։ Այս ավանդույթը ստեղծվել է դեռ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիներին (1923-1938 թթ), իսկ հետագայում միայն վերահաստատվել և ավելի խորացել:

շարունակությունCollapse )


Թուրքական բանակՌազմինֆոն առանձնացրել է 2013 թվականին Թուրքիայում ռազմական ոլորտի 6 կարևորագույն իրադարձությունները։ Մեծ հեռահարության ՀՕՊ համակարգը, պարտադիր զորակոչի ժամկետի կրճատումը, ռազմարդյունաբերության զարգացումները, PKK-ի հրադադարը, հեղաշրջումների գործով դատավարությունները՝ կարևոր իրադարձությունների շարքում։

շարունակությունCollapse )

Գևորգ Պետրոսյան, Gevorg PetrosyanԳևորգ Պետրոսյան

թուրքագետ, «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ շատ հստակ է՝ նա և իր երկիրը պատրաստվում են 2015 թվականին՝ փորձելով մեղմել դրա ազդեցությունը միջազգային մակարդակով։

2011-2013 թվականներին Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից պասիվ կեցվածք ընդունած թուրքական կողմը նոյեմբերից միանգամից սկսեց խոսել Հայաստանի հետ հարաբերություններից, թուրքական մամուլը սկսեց դրա մասին ավելի հաճախ գրել, դրան հետևեց նաև Դավութօղլուի որոշումը՝ այցելել Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։

շարունակությունCollapse )

Գևորգ-Պետրոսյան-300x218Գևորգ Պետրոսյան

թուրքագետ, «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր


Թուրքիայում պաշտոնապես կրճատվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Այսուհետ «երկար» ժամկետով ծառայության մեկնողները ծառայելու են 12 ամիս նախկին 15 ամսվա փոխարեն։

«Կարճ» ժամկետով ծառայությունը, որը նախատեսված է բուհերում սովորող կամ դրանք ավարտած զորակոչիկների համար, մնալու է նույնը, այն է՝ 6 ամիս։

շարունակությունCollapse )
Թուրքիայում հոկտեմբերի 11-ին կայացել է երկրի զինված ուժերի համար նախատեսված նոր ուղղաթիռի նախագծի հանձնաժողովի անդրանիկ նիստը, որով էլ մեկնարկել են թուրքական առաջին թեթև ուղևորատար ինքնաթիռի ստեղծման աշխատանքները։ Թուրքական ուղևորատար ուղղաթիռի նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել 2013 թվականի հունիսի 26-ին։շարունակությունCollapse )


HQ-9Արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիան ընտրել է Չինաստանին՝ միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Մասնավորապես, թուրքական կողմը պայմանագիր է կնքելու չինական CPMIEC ընկերության հետ, որն արտադրում է HQ-9 (արտահանվող տարբերակ՝ FD-2000)։

Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը, սակայն թուրքերն իրենց վերջնական ընտրությունը հիմնավորել են չինական տարբերակի մատչելի արժեքով և տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ։

շարունակությունCollapse )

Գևորգ Պետրոսյան

«Թուրքագիտական պորտալի» գլխավոր խմբագիր, թուրքագետ


Թուրքիայում լրանում է 1980 Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման 33-րդ տարելիցը։ Թուրքիայի նորագույն պատմության շրջադարձային կետերից մեկը համարվող հեղաշրջումը բերեց կարևոր զարգացումների և փոփոխությունների հարևան երկրում։

շարունակությունCollapse )

Աղբյուր` http://allturkey.am/AllTurkey.am
Գևորգ Պետրոսյան

«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ


Երկար տարիներ Սիրիայում ապրող հայերը 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության մղձավանջից հետո ստիպված են ևս մեկ անգամ փոխել իրենց բնակության վայրը` կրկին բախվելով բռնությունների և տեղահանության: Սիրիան, որը համարվում է աշխարհով մեկ սփռված հայերի մայր գաղութը, այժմ գտնվում է քաոսի մեջ, որը վատագույն ձևով անդրադառնում է նաև հայերի վրա:

շարունակությունCollapse )

allTurkey.am

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արևելագետ Արա Պապյանը և «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի հետ կապված զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն են տվել Ա1+-ին։



Աղբյուր` allTurkey.am

Սեբաստիայի-Սվազի-սպանդ-300x200Այսօր լրանում է Սեբաստիայի (Սվազ) սպանդի քսաներորդ տարելիցը։ 1993 թվականի հուլիսի 2-ին թուրք ազգայնամոլներն ու իսլամիստները կրակի տվին Սեբաստիայի «Մադըմաք» հյուրանոցը, որտեղ հավաքվել էին ալևի դավանանքի հետևորդ մտավորականներն ու արվեստի գործիչները։շարունակությունCollapse )

Latest Month

April 2015
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Սկզբնաբառ

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow